Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է․ Նիկոլ Փաշինյանը խոսել է Բաքվի պլանների մասին Zarkerak - Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է․ Նիկոլ Փաշինյանը խոսել է Բաքվի պլանների մասին
Zarkerak Zarkerak - Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է․ Նիկոլ Փաշինյանը խոսել է Բաքվի պլանների մասին
Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է․ Նիկոլ Փաշինյանը խոսել է Բաքվի պլանների մասին

Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է․ Նիկոլ Փաշինյանը խոսել է Բաքվի պլանների մասին

Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն 1 ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն 1 ամիս ԼՂ-ի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում․ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկլո Փաշինյանը։

Նա նշեց, որ վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ․

«Այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս անգամ, սակայն, Քովիդ-19 վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ՝ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները։

Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը փակում է նաև Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում ասենք՝ 25 տոկոսով, և այսպես շարունակ։ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է»,-նշեց վարչապետը։

Մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառին անդրադառնալով, Փաշինյանը նշեց, որ դա երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է, որն էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ։

«ԼՂ- ի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը,  որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարոթյամբ, և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանի հանրապետությունն ու ՌԴ-ն՝ փակ է արդեն 46 օր, և ինչպես նշեցի վերևում, արդեն 46 օր ԼՂ-ի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով»,-ասաց նա։

Անդրադառնալով ԼՂ-ում էլեկտրամատակարարման խնդրին Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ում հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ին հոսանքով ապահովող գծերի աշխատանքը․ Բնակչությանը հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ։

«Բնակչությանն առաջին անհրաժեշոտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով։ Ինչպես նախկինում ասել եմ, այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ-ի հայության կամքը։

Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով որ ԼՂ-ի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել, և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ը։ Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,-ընդգծեց նա։

26 Հունվար, 2023 14:27
Վեր