Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ Տրևի շատրվանի մեջ զբոսաշրջիկների նետած մետաղադրամների քանակը նվազել է։ Il Fatto Quotidiano-ի հաշվարկներով՝ 2026 թվականին շատրվանը կարող է շուրջ 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»։
Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականի առաջին ինը ամիսներին շատրվանից հավաքվել է 28 տոննա մետաղադրամ, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 23 տոննայից պակաս։ Նվազման հնարավոր պատճառներից մեկը շատրվանին մոտենալու համար սահմանված 2 եվրո վճարն է։ Այժմ այցելուները պետք է անցնեն հատուկ առանձնացված մուտքով, ինչի պատճառով շատերը նախընտրում են հիանալ շատրվանով հեռվից՝ առանց մետաղադրամ նետելու։
Մետաղադրամները հավաքվում են ոստիկանության ներկայությամբ և փոխանցվում բարեգործությանը։ Տրևի շատրվանում մետաղադրամ նետելու ավանդույթը միջազգային ճանաչում է ստացել 1954 թվականին՝ «Երեք մետաղադրամ շատրվանում» ֆիլմի թողարկումից հետո։ Ավանդույթի համաձայն՝ ուսի վրայով մետաղադրամ նետելով՝ կարելի է ցանկություն պահել՝ կրկին վերադառնալ Հռոմ, գտնել սեր կամ ամուսնանալ։

