Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին Zarkerak - Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
Zarkerak Zarkerak - Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին

Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամփոփվել է «Բանավիճում են երիտասարդները» ծրագիրը, որի շրջանակում ուսանողները բանավիճել են «Ընտանեկան բռնության դեպքերով պատժի խստացումն արդարացված է» թեմայի շուրջ՝ ներկայացնելով իրենց փաստարկներն ու հակափաստարկները։ Բանավեճի մասնակիցներին գնահատել է մասնագիտական ժյուրին։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, տիկին Աննա Հակոբյանը և այլ հյուրեր։

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նախարար Սրբուհի Գալյանը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումներում՝ նախարարը նշել է , որ Արդարադատության նախարարությունը երիտասարդների ներգրավմամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում և «Բանավիճում են երիտասարդները» այդ ծրագրերից մեկն է։

Եզրափակչում՝ թեմայի շուրջ, բանավիճել են Ռուս-Հայկական և Երևանի պետական համալսարանները:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը «Լավագույն բանախոս» անվանակարգում պարգևատրել է Ռուս-Հայկական համալսարանի թիմի ներկայացուցչին։

Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել ԵՊՀ թիմը։

Միջոցառման փակման խոսքով հանդես է եկել տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ բռնության դեմ պայքարը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնելու փաստարկված խոսքի, քննադատական մտածողության և հանրային քննարկումներում ներգրավվելու հմտությունները՝ խթանելով հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունը

16 Նոյեմբեր, 2026 21:41
Վեր