Հայաստանի, Ռուսաստանի և ևս չորս երկրների ԿԲ ներկայացուցիչները քննարկել են ֆինանսական համագործակցության հարցեր Zarkerak - Հայաստանի, Ռուսաստանի և ևս չորս երկրների ԿԲ ներկայացուցիչները քննարկել են ֆինանսական համագործակցության հարցեր
Zarkerak Zarkerak - Հայաստանի, Ռուսաստանի և ևս չորս երկրների ԿԲ ներկայացուցիչները քննարկել են ֆինանսական համագործակցության հարցեր
Հայաստանի, Ռուսաստանի և ևս չորս երկրների ԿԲ ներկայացուցիչները քննարկել են ֆինանսական համագործակցության հարցեր

Հայաստանի, Ռուսաստանի և ևս չորս երկրների ԿԲ ներկայացուցիչները քննարկել են ֆինանսական համագործակցության հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԲ Խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը Ալմաթիում մասնակցել է Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 55-րդ նիստին։

Նիստին մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական կայունության, վճարային հաշվեկշիռների, միջազգային պահուստների, թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման և անդամ երկրների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանը, ֆինանսական ներառականության խթանմանը և կենտրոնական բանկերի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

16 Նոյեմբեր, 2026 21:57
Վեր