Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Zarkerak - Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
Zarkerak Zarkerak - Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը և Արման Եղոյանը նոյեմբերի 16-ին հանդիպել են մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։

 

909704742_1717736256611250_6840795566770629495_n.jpg (172 KB)

Ողջունելով դեսպանին՝ Արուսյակ Մանավազյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս առաքելության իրականացման ընթացքում էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները։

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ, բարեկամական ու սերտ հարաբերություններ»,- նշել է խմբակցության ղեկավարը։

910462990_1460840332279073_4052369098318234675_n.jpg (133 KB)

Խոսելով միջխորհրդարանական կապերից՝ Արուսյակ Մանավազյանն ընդգծել է բարեկամական խմբերի համագործակցության խորացման ու փոխայցերի կարևորությունը։

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործակցությանը, բարձրաձայնել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը՝ այդ հարցում ակնկալելով Ֆրանսիայի դերակակատարությունն ու շարունակական աջակցությունը։

ԱԺ պատգամավորներն էլ խոսել են Հայաստանի եվրոպական ձգտումներից, ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության ներուժի առկայությունը։

907686388_1868324461285217_6011507539704127734_n.jpg (244 KB)

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին։ Ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։

16 Նոյեմբեր, 2026 19:28
Վեր