Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող Zarkerak - Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող
Zarkerak Zarkerak - Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող
Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող

Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող

 

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարատեի Եվրոպայի առաջնության հաղթող է ունեցել:

Նշենք՝ Թբիլիսիում հաջողություններ են գրանցել նաև հայ մրցավարները:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը և մրցավար Էդգար Մինասյանը, հանձնելով Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությանը նախորդած մրցավարական որակավորման քննությունը, ստացել են EKF Referee B միջազգային մրցավարական բարձր որակավորում:

12 Փետրվար, 2024 17:43
Վեր