Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Zarkerak - Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Zarkerak Zarkerak - Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց պայքարի 48 կգ քաշի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ: Հարությունյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 28-ին:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր: 

25 Ապրիլ, 2024 21:58
Վեր