Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում Zarkerak - Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում
Zarkerak Zarkerak - Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում
Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

Ապրիլի 25-ին` ժամը 20:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 21։29-ին։

Այրվել են ծխատարում (մոտ 30 գմ) կուտակված ճարպային նստվածքը և մոտ 20 գմ մալուխ։

25 Ապրիլ, 2024 22:45
Վեր