Գալստանյանը սքեմով փորձում է ծածկել իր քաղաքական «մերկությունը» Zarkerak - Գալստանյանը սքեմով փորձում է ծածկել իր քաղաքական «մերկությունը»
Zarkerak Zarkerak - Գալստանյանը սքեմով փորձում է ծածկել իր քաղաքական «մերկությունը»
Գալստանյանը սքեմով փորձում է ծածկել իր քաղաքական «մերկությունը»

Գալստանյանը սքեմով փորձում է ծածկել իր քաղաքական «մերկությունը»

Կրկին փորձիր, կամ ինչպես ասում են՝ «Աստված երրորդություն է սիրում»։ Բագրատ Գալստանյանը՝ թերևս հենց այս սկզբունքով է շարժում իր շարժումը։

Հունիսի 9-ին հայտարարվել է հերթական «հուժկու» հանրահավաքի մասին։ Գալստանյանի առաջին հանրահավաքը տեղի էր ունեցել մայիսի 9-ին։ Ի՞նչ «բագաժով» է Գալստանյանը վերադառնում «Հանրապետության» հրապարակ՝ առաջին հանրահավաքից ուղիղ մեկ ամիս անց։

Մայիսի 26-ին տեղի ունեցած երկրորդ հանրահավաքը ցույց տվեց, որ Գալստանյանը կորցնում է «համակիրներին» և չի արդարացնում պատվիրատուների սպասելիքները։ Ի դեպ, այդ մասին բարձրաձայնեցին հենց ռուս «պատվիրատուները», որոնք իրենց քարոզիչների բերանով շարժման ղեկավարներին «ծաղրածու» անվանեցին։

Մայիսի 26-ի հանրահավաքից օրեր անց շարժման արդյունքներից դժգոհությունը չթաքցրեց անձամբ Գալստանյանը, ով հայտարարեց․ «Եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք»։

«Սրբազան շարժման» առաջնորդների միակ հույսը բլից-կրիգն էր, որը տապալվեց հենց առաջին հանրահավաքի ժամանակ, երբ հրապարակը մարդաշատ էր, բայց ոչ բավարար՝ վերջնագրերով խոսելու համար։ Չստացված բլից-կրիգից հետո Գալստանյանն ու շարժման խաղավարները կարելի է ասել իրենց գործողություններով հայտնվեցին ավելի ծիծաղելի վիճակում, որից դուրս գալու համար նրանց չփրկեցին նույնիսկ փողոցային անհնազանդության ակցիաները, որոնք առաձին դեպքերում վերածվում էին փողոցային խուլիգանության։

Հունիսի 9-ի հանրահավաքը՝ հավանաբար կլինի քաղաքական ակտիվիստ Գալստանյանի «կարապի երգը»։ Գալստանյանն այս մեկ ամսվա ընթացքում ցույց տվեց, որ իր միակ «հմայքը», որով նա կարողանում է հասարակության որոշ հատվածի ուշադրությունը գրավել՝ սքեմն է, որն այդպես էլ չհանեց հագից, նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարեց, որ սառեցնում է հոգևորականի ծառայությունը։ Սքեմը՝ թերևս միակ բանն է, որով Բագրատ Գալստանյանը փորձում է ծածկել քաղաքական «մերկությունը»։

Մկրտիչ Իսրայելյան

07 Հունիս, 2024 12:32
Վեր