Մեկնարկել է Լավրով-Ֆիդան հանդիպումը Zarkerak - Մեկնարկել է Լավրով-Ֆիդան հանդիպումը
Zarkerak Zarkerak - Մեկնարկել է Լավրով-Ֆիդան հանդիպումը
Մեկնարկել է Լավրով-Ֆիդան հանդիպումը

Մեկնարկել է Լավրով-Ֆիդան հանդիպումը

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Նիժնի Նովգորոդ է ժամանել Մոսկվայից, որտեղ նախօրեին հանդիպել էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։

Այսօրվա բանակցությունների մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «մոսկովյան հանդիպումները օգտակար էին»։

Ֆիդանը Նիժնի Նովգորոդ է ժամանել BRICS դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքին մասնակցելու նպատակով։

11 Հունիս, 2024 13:03
Վեր