Սերգեյ Լավրովն Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատանքի ավարտը Zarkerak - Սերգեյ Լավրովն Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատանքի ավարտը
Zarkerak Zarkerak - Սերգեյ Լավրովն Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատանքի ավարտը
Սերգեյ Լավրովն Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատանքի ավարտը

Սերգեյ Լավրովն Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատանքի ավարտը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ Նիժնի Նովգորոդում քննարկել է համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատանքի ավարտը:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տվյալով՝ բանակցություններում շեշտվել է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության ձևավորման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը, ինչպես նաև հաստատվել է նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությանն առընթեր համաձայնեցված բոլոր նախագծերի և համագործակցության ուղղությունների անվերապահ իրականացման տրամադրվածությունը:

Անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային թեմաների, ներառյալ՝ փոխգործակցությունը BRICS-ի և ՇՀԿ-ի շրջանակներում։

11 Հունիս, 2024 13:55
Վեր