2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ Zarkerak - 2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ
Zarkerak Zarkerak - 2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ
2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ

2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ

2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, ինչը 72 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետական գույքի գնորդների և օգտագործողների կողմից ստանձնվել է շուրջ 4 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն առաջիկա 5 տարվա համար: Օտարվել է 70 անվանում անշարժ գույք և պետական համակարգից օպտիմալացված 488 ավտոմեքենա, իրականացվել է 68 միավոր անշարժ գույքի նվիրատվություն համայնքներին և քաղաքացիներին: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 11-ի նիստին ասաց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը:

2017-2020 թվականներին մրցույթով մասնավորեցվել են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը և ուղղակի վաճառքի ձևով` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

«Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3 մլրդ 790 մլն դրամ, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 459,9 տոկոս: Պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 2,6 մլրդ դրամ, իսկ 1,1 մլրդ դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ»,- ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Մեկ մասնավորեցման մասով պրոֆիլի պահպանումն իրականացվել է, իսկ ներդրումները սահմանված ժամկետում չիրականացնելու համար գնորդի նկատմամբ հաշվարկվել է 30 մլն դրամի տուգանք:

«Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որի կառավարման լիազորությունը փոխանցվել է առողջապահության նախարարությանը»,- ասաց Առնակ Ավետիսյանը:

11 Հունիս, 2024 14:07
Վեր