Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխան և կինը զոհվել են Zarkerak - Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխան և կինը զոհվել են
Zarkerak Zarkerak - Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխան և կինը զոհվել են
Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխան և կինը զոհվել են

Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխան և կինը զոհվել են

Կրասնոդարի առևտրի կենտրոնի կայանման երրորդ հարկից ցած է նետվել BMW ավտոմեքենան, ներսում եղել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Դեպքի վայրից կադրերը հրապարակել է ռուսական լրատվամիջոցը։

Նշվում է՝ վթարի ենթարկված մեքենայում ընտանիք է եղել։ Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածների թվում 37-ամյա տեղի բնակիչ է, կին և երեխա: 

Ականատեսների խոսքով՝ մեքենան դուրս է եկել կայանատեղիից ու ցած նետվել։

Mash-ն էլ իր հերթին հայտնում է՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան վարում էր Ռաֆայել Առաքելյանը։ Ըստ աղբյուրի՝ հետաքննությունը կարծում է, որ դեպքը կարող էր վարորդի կողմից ինքնասպանություն լինել․«Ըստ նախնական վարկածի՝ արտասահմանյան մեքենան տեխնիկապես սարքին է եղել, Ռաֆայել Առաքելյանը միտումնավոր արագացրել է այն առավելագույն արագությամբ և ցած նետել երրորդ հարկից՝ ճեղքելով ցանկապատը»։

25 Հունիս, 2024 20:44
Վեր