Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում․ մամուլի խոսնակ Zarkerak - Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում․ մամուլի խոսնակ
Zarkerak Zarkerak - Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում․ մամուլի խոսնակ
Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում․ մամուլի խոսնակ

Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում․ մամուլի խոսնակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսին կեղծ հարցապնդում է արվել, թե իբր Սուքիասյանի որդին չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

 

«Հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը:

 

Չի կարելի կեղծիքով և ստով խաղալ մարդկանց հուզական զգացումունքների հետ։ Ի վերջո, թե՛ սուտը, և թե՛ նման ստոր մեթոդներն ունեն կարճ կյանք․․․»,– գրել է նա։

 

15 Հունվար, 2025 20:22
Վեր