Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման Zarkerak - Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման
Zarkerak Zarkerak - Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են դատախազությունից:

Հանրային մեղադրողը միջնորդել էր Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր է ճանաչվել 44 օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:

07 Փետրվար, 2025 17:25
Վեր