Եթե ես չեմ լինում, ապա ոչ մեկը չպետք է լինի, սա ՌԴ-ի դիրքորոշումն է, նրա դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են․ Արեգ Քոչինյան Zarkerak - Եթե ես չեմ լինում, ապա ոչ մեկը չպետք է լինի, սա ՌԴ-ի դիրքորոշումն է, նրա դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են․ Արեգ Քոչինյան
Zarkerak Zarkerak - Եթե ես չեմ լինում, ապա ոչ մեկը չպետք է լինի, սա ՌԴ-ի դիրքորոշումն է, նրա դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են․ Արեգ Քոչինյան
Եթե ես չեմ լինում, ապա ոչ մեկը չպետք է լինի, սա ՌԴ-ի դիրքորոշումն է, նրա դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են․ Արեգ Քոչինյան

Եթե ես չեմ լինում, ապա ոչ մեկը չպետք է լինի, սա ՌԴ-ի դիրքորոշումն է, նրա դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են․ Արեգ Քոչինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մյունխենի անվտանգության համաժողովի նման բազմապրոֆիլ և բազմաոլորտ  միջոցառումներին մեծ հնարավորություն կա և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման, և՛ բազմակողմ հարթակների օգտագործման միջոցով սեփական օրակարգն առաջ տանելու, բավական կարևոր են այս հարթակները և իրականում լավ է, որ Հայաստանը բարձրագույն մակարդակով է մասնակցում այս հարթակում երկխոսություններին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մյունխեն այցին՝ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Քոչինյանը երկու կարևոր բան առանձնացրեց. «Կարևոր է, թե ինչ տնային աշխատանք արած է գնում երկիրն այս միջոցառմանը, այսինքն, թե մենք կոնկրետ գործընկերներին ինչ ունենք առաջարկելու և նախապես ինչ քննարկումներ են եղել կոնկրետ գործընկերների հետ և մեծ հարթակներում Հայաստանն ինչ ունի ասելու: Երկրորդը, իհարկե, շատ կարևոր է, որ երբ Հայաստանը բարձրագույն մակարդակով գնում է այս կոնֆերանսին՝ ինչ երկկողմ հանդիպումներ է ունենում»:

Խոսելով վարչապետի անցկացրած հանդիպումների մասին՝ քաղաքագետը նշեց. «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը կարող է իմաստ ունենալ այն առումով, որ քննարկում կա Մինսկի խմբի կազմալուծման հետ կապված: Գիտենք, որ ԵԱՀԿ նախագահն ունի հատուկ ներկայացուցիչ Մինսկի խմբի համանախագահների շարքում: Մեծ գաղտնիք չի, որ այդ հարցը քննարկվում է, այստեղ հարցն այն է, թե դա երբ է տեղի ունենալու: Հայաստանի դիրքորոշումը կապվում է խաղաղության պայմանագրի հետ, այսինքն, թե երբ է խաղաղության պայմանագիրը ստորագրվում, ըստ այդմ էլ Մինսկի խումբը լուծարվում, Ադրբեջանի դիրքորոշումն ավելի շատ այլ թեմաների հետ է կապված. ԵԱՀԿ բյուջեն հաստատվում է երկու տարով և այս տարի հենց այդ հաստատման տարեթիվն է, ու Ադրբեջանը կցանկանա տեսնել Մինսկի խմբի լուծարումը մինչև ամառ, Ադրբեջանն ուզում է, որ այդ բյուջեն հաստատվի առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի»:

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց. «Սա Եվրոպական խորհրդի նորանշանակ նախագահի հետ առաջին հանդիպումն է, սա որպես կանոն ճանաչողական հանդիպում է եղել, մոտեցումների, դիրքորոշումների փոխանակման հանդիպում: Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ հարաբերություններին, կարևոր է՝ վիզաների ազատականացման գործընթացը հնարավորինս արդյունավետ իրականացնելը, երկրորդը՝ ՍԵՊԱ-ով Հայաստանն ունի  բավականին կարևոր պարտավորություններ՝ դրանց իմպլեմենտացումը, և երրորդը՝ հիմա գնում են նաև բանակցություններ ՍԵՊԱ-ից անդին որոշակի քաղաքական մակարդակի փաստաթուղթ ունենալու վերաբերյալ, բայց եթե այս վերջինը դեռևս բանակցություններ են, առաջին երկուսը հստակ պարտավորություններ են: Մենք ասում ենք, որ ուզում ենք ԵՄ-ին մոտ լինել, բայց ասելուն զուգահեռ պետք է գործողություններով ցույց տանք: Կարևորն այն է, թե մենք ուր ենք հասել մեր տնային աշխատանքի մեջ»:

Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը՝ Քոչինյանը նշեց. «Գերմանիայում ներքաղաքական վիճակն այնպիսինն է, որ կարծես Շոլցը հնարավորություն չունի վերընտրվելու որպես կանցլեր, իհարկե, ոչինչ բացառել պետք չէ: Ամեն դեպքում, Գերմանիան այն պետությունն է, որտեղ առաջնորդները կարող են փոխվել, բայց քիչ թե շատ ինստիտուցիոնալ քաղաքականություն կա, որը հիմնավորապես չի փոխվի»:

Արեգ Քոչինյանի խոսքով՝ կատարվող այցերը աշխատանք են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղղությամբ, բայց այդ աշխատանքի ամենակարևոր մասը՝ ըստ նրա տնային աշխատանքն է:

Խոսելով նաև այս ամենի ֆոնին ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ռուսաստանի դիրքորոշումը մոտավորապես ես այսպես եմ հասկանում, եթե ես չեմ լինում, ապա ոչ մեկը չպետք է լինի, եթե ինչ-որ մեկը լինում է, ապա դա ես պետք է լինեմ: Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանում են դրա հետ աշխատել այն կտրվածքով, որ կողմերը կարողանում են աշխատել երկկողմ, առանց որևէ մեկի միջնորդության: Ռուսաստանի դիրքորոշումը կապված է Հարավային Կովկասում իր դիրքերի թուլացման հետ, եթե նախկինում ինքը կարողանում էր և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին այլընտրանք չտալ, որ ինքը պետք է մասնակցի այդ բանակցություններին և նա իրեն բանակցությունների կողմ էր համարում, ապա հիմա իր դիրքերը Հարավային Կովկասում թուլացել են»:

 

Աննա Բզնունի

17 Փետրվար, 2025 18:44
Վեր