Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե դժվար աշխատանք, այլ թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես. Պապոյան Zarkerak - Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե դժվար աշխատանք, այլ թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես. Պապոյան
Zarkerak Zarkerak - Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե դժվար աշխատանք, այլ թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես. Պապոյան
Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե դժվար աշխատանք, այլ թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես. Պապոյան

Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե դժվար աշխատանք, այլ թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես. Պապոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 8-ին այցելել է Արարատի մարզի Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի տարածքում գտնվող, կաթիլային ոռոգմամբ մշակվող Նուրինջանյան խաղողի ինտենսիվ այգի։

Նախարարին ուղեկցել են Արտաշատ և Վեդի համայնքների ղեկավարներ Կառլեն Մկրտչյանն ու Գարիկ Սարգսյանը։

Տարածքն ընդհանուր առմամբ հասնում է 100 հա-ի, որից շուրջ 41 հա-ը կառուցվել է պետության կողմից իրականացվող ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով, որով շահառուն ձեռք է բերել 280 մլն դրամը գերազանցող վարկ և ստացել շուրջ 144 մլն դրամի սուբսիդավորում։

Խաղողից բացի պլանավորվում է 15 հա նռան ինտենսիվ այգի հիմնել։

Տարածքում կատարված ներդրման ընդհանուր չափը հասնում է 3 միլիոն դոլարի։

Առաջիկայում ներդրումների չափը կավելանա, քանի որ գործարարը նախատեսում է հիմնել գինեգործարան, որի շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության արդիականացման անհրաժեշտությունը՝ շեշտելով ինտենսիվ գյուղատնտեսության անցման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների կիրառման կարևորությունը. «Այս այգին լավ օրինակ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե զուտ դժվար աշխատանք, այլ նորագույն, թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես»։

 

08 Մարտ, 2025 14:12
Վեր