Իսրայելի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին «ստիպել Իրանին վճարել» հութիների հարվածների համար Zarkerak - Իսրայելի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին «ստիպել Իրանին վճարել» հութիների հարվածների համար
Zarkerak Zarkerak - Իսրայելի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին «ստիպել Իրանին վճարել» հութիների հարվածների համար
Իսրայելի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին «ստիպել Իրանին վճարել» հութիների հարվածների համար

Իսրայելի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին «ստիպել Իրանին վճարել» հութիների հարվածների համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը և ընդդիմադիր «Ազգային միասնության» առաջնորդ Բենի Գանցը քննադատել են հութիների հրթիռակոծումների վերաբերյալ երկրի կառավարության քաղաքականությունը՝ ասելով, որ դրա համար «պետք է վճարի» Թեհրանը: Այս մասին գրում է Times of Israel-ը։

«Երբ հութիները՝ Իրանի ահաբեկչական խմբավորումը, կրակ են բացում Իսրայելի վրա, Իսրայելը պետք է պատասխանի Թեհրանին: Իրանն է, որ ֆինանսավորում, զինում, վարժեցնում և կառավարում է հութիներին: Իրանը կորցնելու շատ բան ունի, իսկ հութիները՝ շատ ավելի քիչ: Հետևաբար, Իսրայելը պետք է վճար պահանջի Իրանից: Միայն այսպես Իրանը կհասկանա, որ չպետք է կրակ բացել հրեական պետության վրա»,- գրել է Բենեթը X սոցցանցում:

Գանցը նմանատիպ ուղերձ է հղել՝ կրկնելով իր դեկտեմբերյան հայտարարությունը, որում նա նշել է. «Եմենի լուծումը Իրանում է: Մենք չպետք է բավարարվենք հութիների դեմ պատասխան գործողություններով։ ժամանակն է հոգ տանել սեփական գլխի մասին»:

Այսօր ավելի վաղ Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։

Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել էր, որ հութիներն իրենց որոշումներն ընդունում են ինքնուրույն, և որ Թեհրանը նրանց չի վերահսկում։

30 Մարտ, 2025 20:00
Վեր