Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական բյուջեի աջակցության, իսկ 93 միլիոն եվրոն՝ մարդասիրական գործունեության համար», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Իտալիայի ԱԳՆ-ն հավելել է, որ աջակցությունը տրամադրվել է Եվրամիության ընդհանուր միջոցներով։