Հարվարդի համալսարանին արգելվել է ընդունել օտարերկրացի ուսանողների Zarkerak - Հարվարդի համալսարանին արգելվել է ընդունել օտարերկրացի ուսանողների
Zarkerak Zarkerak - Հարվարդի համալսարանին արգելվել է ընդունել օտարերկրացի ուսանողների
Հարվարդի համալսարանին արգելվել է ընդունել օտարերկրացի ուսանողների

Հարվարդի համալսարանին արգելվել է ընդունել օտարերկրացի ուսանողների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել է Հարվարդի համալսարանին ընդունել օտարերկրյա ուսանողների՝ հաղորդել է The New York Times-ը: ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հրամանով չեղարկվել է ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու՝ համալսարանի արտոնագիրը։ Հարվարդը մեղադրվել է «բռնություն և հակասեմականություն խրախուսելու» ու Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ համագործակցելու համար:

ԱՄՆ այս հեղինակավոր համալսարանն այլևս չի կարող օտարերկրացիներին տրամադրել ԱՄՆ ուսանողական վիզաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Օտարերկրյա ուսանողները, որոնք արդեն սովորում են Հարվարդում, պետք է տեղափոխվեն ուրիշ համալսարան, հակառակ դեպքում կզրկվեն երկրում կեցության իրավունքից:

Համալսարանի ղեկավարությունը Թրամփի վարչակազմի գործողություններն անվանել է անօրինական, որը խաթարում է համալսարանի ակադեմիական և հետազոտական ​​առաքելությունը։ Հարվարդն այժմ ունի մոտ 7000 օտարերկրյա ուսանող՝ 140 երկրից, ինչը կազմում է ուսանողական ընդհանուր թվի ավելի քան մեկ քառորդը։

23 Մայիս, 2025 13:25
Վեր