Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում Zarkerak - Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում
Zarkerak Zarkerak - Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում
Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում

Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին տեղեկացնում  են Երևանի քաղաքապետարանից:

«Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 2 արձանագրություն և մեկ վարչական վարույթ:

Միաժամանակ ծառայության աշխատակիցների հորդորով սուբյեկտների կողմից

ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդային

վահանակները»,- ասված է հաղորդագրության մեջ։

18 Հունիս, 2025 21:05
Վեր