Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տգետ է նա, ով չի փոխվում, եթե աշխարհի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին ինչպիսին էին 2018-ին, 2019-ին, կամ 2020 թվականին, այսօր ՀՀ չէր կարող լինել, որ էս տեմպով գնաք հեսա հասնելու եք երրորդ դասարանում գրած իմ ոտանավորներին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանի հարցի, որ Փաշինյանը խաղաղության գործընթացի վերաբերյալ տարիներ առաջ ուներ այլ կարծիք, որ այդ գործընթացում պետք է երաշխավոր:
«Ձեր պրոբլեմն այդտեղ է, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում, դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում: Էն մի մասը գոնե էդքան խելք ունի չի մասնակցում, ձեր կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն է լինելու, դավեսկայով մի հատ երրորդ ուժ է լինելու: Դա գիտեք ինչի՞ց է, ձեր հարցից է, դուք այսօր ամեն ինչ ընկալում եք այնպես, ոնց որ 3, 5,10,15 տարի առաջ: Մենք այսօր ունենք խաղաղություն և հասկացել ենք մի բան, եթե այսօր մենք մեր խաղաղության երաշխավոր չլինենք, ոչ մեկը չի լինի, որովհետև մեր խաղաղությունը միայն մեզ է պետք, ոչ մեկին մեր խաղաղությունն ավելի պետք չի»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ մի քանի տարի առաջ ՀՀ-ն ուներ երաշխավոր՝ թղթի վրա գրած թղթի վրա.«Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն, որովհետև այդ ընթացքում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք չենք եղել պետություն, փոփոխվող աշխարհում նա ով չի փոխվում, արժանանալու է դինոզավրի ճակատագրին»,- ասաց նա:

