Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Հրաձգության ֆեդերացիայից:
Մինչ այս Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ:

