ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր Zarkerak - ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր
Zarkerak Zarkerak - ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր
ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր

ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման համատեքստում։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ատելության խոսքի և կրոնական ազատությունների ապահովման խնդիրներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։

 

Պաշտպանը նաև ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովման, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա մարտահրավերները։ Քննարկվել են նաև կալանքի կիրառման պրակտիկային, իրավահավասարության և հակախտրականության ապահովման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտներին վերաբերող խնդիրներ։

 

Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է կրթական բարեփոխումների իրականացումը՝ բռնությունն ու անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից։

 

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը՝ այն դիտարկելով որպես մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման կարևոր բաղադրիչ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։

04 Մարտ, 2026 20:27
Վեր