2025-ին նախորդ տարվա հետ համեմատությամբ մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով . ՆԳ նախարար Zarkerak - 2025-ին նախորդ տարվա հետ համեմատությամբ մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով . ՆԳ նախարար
Zarkerak Zarkerak - 2025-ին նախորդ տարվա հետ համեմատությամբ մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով . ՆԳ նախարար
2025-ին նախորդ տարվա հետ համեմատությամբ մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով . ՆԳ նախարար

2025-ին նախորդ տարվա հետ համեմատությամբ մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով . ՆԳ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ թե ըստ մեզ, այլ ըստ պաշտոնական և վավեր և մինչ այս պահը չվիճարկված վիճակագրության՝ 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականին մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ հանցագործությունների  թիվը նվազե՞լ է, թե՞, ըստ վիճակագրության, ավելացել:

«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մեր գործընկերները տարբեր հարթությունում, այո, կարող են խոսել որոշակի ամիսներին որոշակի ինտենսիվության դեպքերի մասին, որոնք սակայն ընդհանուր պատկերում որևէ ձևով չեն բերել հանցավորության աճի, այլ հակառակը՝ մեր թիրախային քաղաքականության արդյունքում մենք արձանագրել ենք, որ հանցավորության տեմպերը նվազել են, և մենք ունենք 3.2% նվազում այս տեսանկյունից։ Ընդ որում՝ մենք այս տարի աշխատել ենք նաև վիճակագրական մեթոդաբանության փոփոխության վրա, որպեսզի այն պատկերը, որը մենք ցույց ենք տալիս հանրությանը, դա լինի ռեալիստիկ, բնութագրի կոնկրետ տարվան, այլ ոչ ինչ-որ հավաքական թիվ լինի, և մենք չկարողանանք կողմնորոշվել՝ կոնկրետ տարում ինչ է կատարվում։ Եվ քանի որ բռնություններից խոսվեց, կարճ ուղղակի ասեմ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասով ևս 2025 թվականի կտրվածքով ունեցել ենք նվազում»,- նշեց նախարարը:

04 Մարտ, 2026 20:47
Վեր