Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին Zarkerak - Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին
Zarkerak Zarkerak - Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին
Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին

Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին ու արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։

 

Ընդգծվել է Հայաստանում աշխատատեղերի ստեղծման և աշխատուշուկայի ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը․ դիտարկվել է «Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում» ծրագրի շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։ ՀԲ կողմից ներկայացվել է ծրագրով նախատեսվող գործողությունների շրջանակը՝ շեշտադրելով դրանց համապատասխանությունը ՀՀ ոլորտային առաջնահերթություններին։

 

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և աշխատատեղերի ստեղծման օրակարգի առաջմղման հարցում։

04 Մարտ, 2026 21:09
Վեր