Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վարորդական իրավունքից զրկման ժամկետը անցնելուց հետո անձը պետք է վճարի պետական տուրք՝ 50 հազար դրամի չափով, այնուհետև սահմանվում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան անձի համար»,-ԱԺ հերթական նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Ըստ նրա՝ մեկ տարի փորձաշրջանի շրջանակներում անձին տրվում է 6 բալային միավոր, այսինքն՝ սահմանափակ բալային միավորներ են տրամադրում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ իր վարքագիծը փոփոխվել է և կարող է վերադառնալ տրամաբանական երթևեկության շրջանակ։
«Այս պահի դրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական և գործնական քննությունները հանձնելու պայմաններում, բայց պետք է նշել, որ միջազգային պրակտիկայում տարբեր օրինակներ կան, այդ թվում՝ վարորդական իրավքունքից զրկված անձանց համար վերապատրաստումներ կազմակերպելու օրինակը, փորձաշրջան տրամադրելու հնարավորությունը և այսպես շարունակ»,-նշեց նախարարը։
Նա հավելեց, որ եթե ամեն բան լավ է ընթանում փորձաշրջանի ժամանակ, ապա հաջորդ տարվա կտրվածքով վերականգնում են 13 բալի հնարավորությունը, իսկ եթե փորձաշրջանի ժամանակ անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա համարվում է կրկին զրկում, և անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից, իսկ հետագայում վերականգնելու համար պարտադիրր պետք է տեսական և գործնական քննություն հանձնի։


