Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ո՞նց կարող է ուղեղով մտածող մարդը հայտարարել, որ ՔՊ֊ն կամ թեկուզ ՈւՀ֊ն, կամ նույնիսկ ՀԴ֊ն որևէ 1276 հոգանոց տեղամասում հավաքել է 0 ձայն։ Դրա հավանականությունը եթե զրո էլ չի, ապա անվերջ մոտ է զրոյին։ Լավ, բայց եթե ուղեղ էլ չունեք, աչք հո ունե՞ք, որ բացեք նաև ընդդիմության հանձնաժողովականների կողմից ստորագրված արձանագրությունը ու տեսնեք 717 թիվը։ Դա նույնն ա, եթե ասես` 1276 հոգի գնացել են էլ Կլասիկո նայելու, բայց նրանցից որևէ մեկը Ռեալի կամ Բարսայի երկրպագու չէ։



