Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան Zarkerak - Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Zarkerak Zarkerak - Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեք կին վիրավորվել է Փարիզի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող «Պորտ դը Կլիշի» թաղամասում տեղի ունեցած հարձակման հետևանքով։

Ըստ Փարիզի ոստիկանության տվյալների՝ երկու սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժած երեք անձինք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց թվում կա հղի, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կասկածյալը ձերբակալվել է։ Ըստ նախնական տեղեկատվության՝ հանցագործը Ֆրանսիայի 31-ամյա քաղաքացի է, ով տառապում է հոգեկան առողջության խնդրով։ Նրա արարքի դրդապատճառները դեռևս պարզված չեն։

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Պորտ դը Կլիշի տարածքը շարունակում է մնալ շրջափակված, քննիչները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում։ 

27 Հուլիս, 2026 20:56
Վեր