Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ըստ էության շրջադարձային գիծ ենք անցել, որովհետև 2017թ-ի համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 135 տոկոսով։ ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ իրենք կարող են վստահ պնդել, որ հեղափոխության հաջորդող 8 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատակվել են։
«2024 թ-ին էլ ֆորմալ առումով սա կարող էինք ասել, որովհետև 2024թ-ի պետական բյուջեի եկամուտները 2017թ-ի համեմատ ավելացել էին 106 տոկոսով, բայց այդ պնդման մեջ ֆորմալության տոկոսը մի փոքր ներկա էր, որովհետև պետք է հաշվի առնել բյուջեի հարկային եկամուտները, դիտարկելիս նաև պետք է հաշվի առնել գնաճը, որը որոշակի շրջանառության աճ է ապահովում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ 2025թ-ը այն տարին է, որտեղ իրենք բոլոր պարամետրերով 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել են և էական է համարում այն, որ 2025թ-ին արձանագրվել են այն հիմքերը, որոնք թույլ են տալիս ասելու, որ իրենք կարող են անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը ձևակերպել են 2026թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։


