Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վստահ եմ, որ առանց ընտրակաշառքի՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի: Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտարկաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս պրոցեսի մեջ շարունակել են իրենց գործունեությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա. «Հանրությունը պետք է ստանա հստակ պատասան՝ ինչու է ստանում ֆինանսավորում դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել, ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ»:
Ինչ վերաբերում է ընտրություններին այլ երկրից եկածների քվեարկելու կարգին՝ Փաշինյանն ասաց. «Հանրային պահանջ կա, որ սահմանվի բնակության ցենզ քվեարկությանը մասնակցելու համար, կարծում եմ՝ պետք է ինչ-որ արձագանք տանք այդ հանրային պահանջին»:


