Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսը սկսեց Սաղմոսով: «Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն» ,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին:
Վարչապետն ասաց, որ սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը:
«Սա պատմական հաղթանակ է, որը ապահովելու է ՀՀ հարատևությունը և ունենալու ենք տևական խաղաղություն»,- ասաց նա:


