Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև հունիսի 13-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի, իսկ հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արևաբույր գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


