Պուտինի կողմից չշնորհավորելն էլ ակցիա է, ՌԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից. Ազատ Արշակյան Zarkerak - Պուտինի կողմից չշնորհավորելն էլ ակցիա է, ՌԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից. Ազատ Արշակյան
Zarkerak Zarkerak - Պուտինի կողմից չշնորհավորելն էլ ակցիա է, ՌԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից. Ազատ Արշակյան
Պուտինի կողմից չշնորհավորելն էլ ակցիա է, ՌԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից. Ազատ Արշակյան

Պուտինի կողմից չշնորհավորելն էլ ակցիա է, ՌԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից. Ազատ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շնորհավորելը բարեկամության, երկրի լեգիտիմությունը, իշխանությունը ճանաչելու ակցիա է, բարեկամ պետությունները դա արեցին, ակցիա է նաև չշնորհավորելը, դա էլ ոչ բարյացկամ երկրի ակցիա է, հիմա մենք գործ ունենք դրա հետ: Ամեն դեպքում Պուտինը կշնորհավորի՝ այդ դժգոհության ալիքը պահելուց հետո»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչ այժմ ՌԴ նախագահ Պուտինը չի շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը տնտեսական պատերազմ է հայտարարել Հայաստանին. «Մենք տնտեսական, բարոյահոգեբանական, գաղափարական պատերազմի մեջ ենք գտնվում ՌԴ-ի հետ, բնական է, Ռուսաստանը՝ որպես ոչ բարեկամ պետություն, ինչու պետք է շնորհավորի Հայաստանում հաջող անցկացված ընտրությունները: Մտահոգություն տերմինն իրենց կողմից օգտագործվում է որպես դժգոհություն, պետք է ասեն՝ դժգոհ ենք ընտրությունների արդյունքներից, որովհետև 50 տոկոսով բավարարված չենք, իրենք ավելի շատ կամ ամբողջությամբ էին իշխանություն ուզում, չի ստացվել, հիմա իրենց դժգոհությունն են հայտնում: Ես կասեի՝ դա ոչ թե ՀՀ-ին է վերաբերում, այլ՝ յուրայիններին, այսինքն՝ ՌԴ-ի շահերը պաշտպանող ուժերին բացասական գնահատական է տրվում: Այսինքն՝ հույսերը, ծախսերը, սպասելիքները, որ ունեցել է ՌԴ-ն իր դրածոներից՝ չի արդարացել:  Շատ հնարավոր է, որ առաջիկայում նաև պատիժներ լինեն, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին է»:

11 Հունիս, 2026 15:38
Վեր