Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնն անգամ կարող է որոշիչ լինել մեր քաղաքական ուժերից շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար: Սրանք նախնական արդյունքներն են, այսինքն՝ դեռ ունենք ճշգրտման, վերահաշվարկի փուլ, այն արդյունքը, որ կունենանք, պետք է իդեալական արտացոլի ՀՀ ընտրողների կամքը»,-հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ ՔՊ - 49.83 % «Ուժեղ Հայաստան» - 23.28 % «Հայաստան» դաշինք - 9.93 % ԲՀԿ - 3.996:


