«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում Zarkerak - «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում
Zarkerak Zarkerak - «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:

Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

11 Հունիս, 2026 15:59
Վեր