Գազի գինը թող թանկացնեն, թող փակեն, ուրիշներից ավելի էժան կգնենք. Ազատ Արշակյան Zarkerak - Գազի գինը թող թանկացնեն, թող փակեն, ուրիշներից ավելի էժան կգնենք. Ազատ Արշակյան
Zarkerak Zarkerak - Գազի գինը թող թանկացնեն, թող փակեն, ուրիշներից ավելի էժան կգնենք. Ազատ Արշակյան
Գազի գինը թող թանկացնեն, թող փակեն, ուրիշներից ավելի էժան կգնենք. Ազատ Արշակյան

Գազի գինը թող թանկացնեն, թող փակեն, ուրիշներից ավելի էժան կգնենք. Ազատ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ անդամ երկրների հետ դադարել է, մենք նրանց համարում ենք դասալիք»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարություններին՝ ասաց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունները պատերազմական, թշնամական են. «Գազի գինը թող թանկացնեն, թող փակեն, աշխարհում գազ շատ կա, մենք ուրիշներից ավելի հարար պայմաններով  ավելի էժան գնով գազ կգնենք: Այդ պայմանները, որոնցով մենք համագործակցում ենք ՌԴ-ի հետ՝ ապագաղութատիրական են, ակնհայտորեն պարտադրված ռեժիմ է, մենք կարող ենք դրանից դուրս գալ և ազգայնացնել ունեցվածքը: Եթե նրանք գազը թանկացնեն, հենց պայմանագրի խախտման պատճառով կարող ենք դադարեցնել այդ բնագավառում ՌԴ-ի հետ հաագործակցությունը և գազամուղն առգրավել»:

Ըստ Արշակյանի՝ Պուտինն ուզում է, որ ՀՀ-ն միանա ՌԴ կամպանիային, օրինակ՝ Ուկրաինայի դեմ. «Աշխարհի զարգացած 51 պետություն պատերազմի մեջ է ՌԴ-ի հետ, մեզ ՌԴ-ն ուզում է ներքաշել այդ պատերազմի մեջ, արյուն է ուզում մեզնից: Քանի որ մենք չենք մասնակցում իր պատերազմին, մենք այլևս Ռուսաստանին պետք չենք, ինքն անպետք դաշնակցի կարգավիճակ  է տալիս մեզ: ՀՀ-ն շատ կարևոր երկիր է ՌԴ-ի համար, դրա համար էլ չարչարվում է, ՌԴ-ն փրկիչի կոչումից զրկվում է, մենք իրեն զրկում ենք արժանապատվությունից, մենք փրկիչի ուսադիրները պոկում ենք, դա շատ ցավալի է: Հայաստանն իր ճանապարհով գնում է, գործերը կարգավորված են, խաղաղությունը հաստատված է և տնտեսական բնագավառում լուրջ աջակիցներ ունենք, Հայաստանին ոչինչ չի կարող անել»:

11 Հունիս, 2026 16:36
Վեր