Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան Zarkerak - Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
Zarkerak Zarkerak - Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեք օլիգարխների ներկայացուցիչները բոցաշունչ ելույթներ էին ունենում ժողովրդավարության, Սահմանադրության և քաղաքացիների ընտրական իրավունքների մասին։

«Թվում է, թե նրանք կարծում են, որ հայ ժողովուրդը մի քանի օր անց մոռացել է, թե ինչպես էին Հայաստանի դեմ արշավ սկսել՝ երկիրը ինքնիշխանությունից զրկելու և անկախությունը վերացնելու նպատակով։

Վերհիշենք, թե ինչպես էին նրանք «պաշտպանում» ՀՀ Սահմանադրությունը և վարում իրենց քարոզարշավը․

  •  զանգվածային ընտրակաշառքների բաժանում,
  •  այլ երկրի հատուկ ծառայությունների հետ համատեղ տեղեկատվական գրոհներ, ապատեղեկատվության, սուտ և կեղծ տեղեկությունների տարածում (օրինակ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» մասին թեզերը),
  •  խուճապի, դժգոհության և տնտեսական ճգնաժամի մթնոլորտ ստեղծելու նպատակով հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներ ՌԴ-ում,
  •  քրեական աշխարհի ներգրավում պետության դեմ ուղղված գործընթացներում (ՔՊ չընտրելու ուղերձներ («պռագոն») և այլն),
  •  ՌԴ-ից տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների ուղղորդում և Հայաստան տեղափոխում՝ ընտրություններին կալուգացի օլիգարխի օգտին քվեարկելու նպատակով,
  •  Ռուսաստանում բնակվող հազարավոր հայերի կողմից իրենց՝ ՀՀ-ում բնակվող հարազատներին ուղղված կոչեր՝ քվեարկելու նույն թեկնածուի օգտին։

Այս բոլոր գործոնները, համակցված ազդեցություն ունենալով, էական դեր են խաղացել ընտրությունների արդյունքների ձևավորման գործում։

Այս ընտրությունները տեսանելի դարձրին Հայաստանի ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները, որոնց չեզոքացման ուղղությամբ պետությունը իրականացնելու է հետևողական և վճռական քաղաքականություն»,- գրել է Խաչատրյանը:

16 Հունիս, 2026 13:45
Վեր