2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը. Տիգրան Խաչատրյան Zarkerak - 2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը. Տիգրան Խաչատրյան
Zarkerak Zarkerak - 2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը. Տիգրան Խաչատրյան
2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը. Տիգրան Խաչատրյան

2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը. Տիգրան Խաչատրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2025 թվականին պետական բյուջեի կապիտալ ծախսերը շարունակել են զգալիորեն աճել՝ կազմելով 702.5 միլիարդ դրամ, որը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է շուրջ 145 միլիարդ դրամով կամ 26 տոկոսով, իսկ 2018-ինն ավելի քան 4.6 անգամ»,-ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ պետական բյուջեից ֆինանսավորված կապիտալ ծախսերի հանրագումարը 2025 թվականին կազմել է 321.1 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ ավելին է 24 տոկոսով. «Այս թվային ցուցանիշների հիմքում ընկած են կրթության և առողջապահական, ճանապարհային, ոռոգման և խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շատ կարևոր նախաձեռնություններ: 2025 թվականի կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից է եղել կրթական հաստատությունների՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և նորոգման ծրագիրը: 2025 թվականին պետական բյուջեով այս ուղղությամբ ծախսվել է 119 միլիարդ դրամ, ինչը շուրջ 67 միլիարդ դրամով գերազանցում է 2024 թվականի և 25 անգամ 2018 թվականի ցուցանիշը: 2021-26 թվականների ընթացքում իրականացվել են 374 հանրակրթական հաստատությունների կառուցման և նորոգման աշխատանքներ, 2026 թվականի հունիսի 10-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են 138 հաստատությունում, այս ամսվա ավարտին այդ թիվը կհասնի 170-ի, սեպտեբերի 1-ին կլինի ավելի քան 240-ի, իսկ 2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը: Ներկայումս կառուցման մեջ գտնվող 74 հանրակրթական հաստատություններում շինարարական աշխատանքները կավարտվեն ոչ ուշ, քան 2027 թվականի ընթացքում»:

Խաչատրյանի խոսքով՝ 500 մանկապարտեզ ծրագրով 2021-26 թվականների ընթացքում աշխատանքներ են իրականացվել 536 նախադպրոցական ուսումնական հաստատությունում. «2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ աշխատանքներն ավարտել ենք 306 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, տարվա ավարտին առնվազն 500-ում այդ աշխատանքներն ավարտված կլինեն»:

16 Հունիս, 2026 11:51
Վեր