Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ Zarkerak - Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Zarkerak Zarkerak - Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23:10-ի սահմաններում Ազատության պողոտա Ադոնց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, բախման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

16 Հունիս, 2026 12:15
Վեր