Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմությունը հենց այսպես՝ ընտրակաշառք բաժանելով պետք է պարտվեր, որ բերանները լեզու չմնար ու հիմա բերանները լեզու չի մնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ընտրությունների հետ կապված մի կարևոր բան կասեմ՝ վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստան քվեարկելու նպատակով՝ շահագրգռելով և վախեցնելով»,-ասաց նա:
Ըստ Տիգրան Ավինյանի՝ սա կարմիր գիծ էր, որը որ հատվեց ընդդիմության կողմից և սա ունենալու է շատ կոշտ հետևանքներ, ընտրակաշառք բաժանողները արմատախիլ են արվելու այս երկրից:
«Ընտրակաշառք բաժանող՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան Դաշինքը» առհասարակ մեր քաղաքական կյանքում չպետք է տեղ ունենան և նրանք կարող են մի բանից բողոքել, որ գյուղերով ընտրակաշառք են բաժանել՝ մարդիկ վերցրել են գումարը․ սակայն իրենց չեն»,-նշեց քաղաքապետը:
«ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել և շատ մարդիկ գումարը վերցրել է, և գնացել ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ասեմ նաև, որ այդ մարդիկ գիտեն նաև նիսյայի տետրի մասին»: Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ թոշակների բարձրացմանը, քաղաքապետն ասաց․ «Ես չեմ բացառում, որ ընդդիմությունը իրավունք ունի ապուշ լինելու և կառավարության փաստացի պարտականությունը վերագրի որպես ընտրակաշառք»։


