Տիգրան Վիրաբյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Zarkerak - Տիգրան Վիրաբյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Zarkerak Zarkerak - Տիգրան Վիրաբյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Տիգրան Վիրաբյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Տիգրան Վիրաբյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տիգրան Վիրաբյանը և Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): 

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

12 Հունիս, 2026 15:42
Վեր