Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025թ.-ին ավարտվել է Աջափնյակ վարչական շրջանում Մետրոպոլիտենի նախագծման փուլը՝ ստանալով նախագծի պարզ փորձաքննության և պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունները: Այսօր այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ աշխատանքները կիրականացվեն շուտով»,-ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով Երևան քաղաքի 2025թ. բյուջեին նա նշեց որ, փաստացի եկամուտները կազմել են՝ 148 միլիարդ 517 միլիոն դրամ կամ, փաստացի 100,5՝ տոկոս ըստ կատարողականի, որից սեփական եկամուտները հավաքագրվել են՝ 96 միլիարդ 596 միլիոն դրամի չափով:
«Սեփական եկամուտների հավաքագրումը ավել է 2024թ.-ի փաստացի ցուցանիշից՝ 25 միլիարդ 396 դրամով: Սա խոսում է նրա մասին, որ վերջին տարիներին Երևան քաղաքի սեփական եկամուտները կտրուկ աճել են», նշեց քաղաքապետը:
Ըստ նրա՝ սա այն վարչարարության արդյունքն է, որ Երևանի քաղաքապետարանը իրականացրել է տարբեր ոլորտներում և հավաքագրումների համար հնարավորություն է ստեղծել այն ոլորտներում, որոնք որ նախկինում փաստացի եղել են ստվերային դաշտում:
«2025թ-ի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 147 միլիարդ 825 միլիոն դրամի աշխատանք, որը ծախսային հոդվածների նախատեսվածի 90 տոկոսն է եղել: Հաշվետու տարում իրականացվել են՝ բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ՝ և՝ սեփական եկամուտների, և՛ պետական բյուջի, և՛ վարկադրամաշնորհային միջոցների հաշվին»,-հավելեց նա:
Ավինյանը կարևորեց ճանապարհային ենթակառուցվածքների հարցը, ասելով, որ այդ ոլորտում կատարված ծախսը եղել է 4 միլիարդ դրամի՝ իրականացնելով միջին նորոգման աշխատանքներ և մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ:
«Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակներում տրվել է՝ 45 տրոլեյբուսների 30 տոկոս կանխավճարը նախորդ տարի, իսկ 70 տոկոսը արդեն ֆինանսավորվել է 2026թ. և տրոլեյբուսները արդեն իսկ Երևանում երթևեկում են: Ինչպես նաև գնել ենք՝ 749 նոր ավտոբուսներ և 75 ամբողջովին նոր տրոլեյբուսներ», -ասաց նա:


