Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 12-ից գործարկել է Երևան-Ալմաթի-Երևան չվերթերը:
Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից՝ նշելով, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք (flyone.am) կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


