ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել Zarkerak - ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Zarkerak Zarkerak - ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել
ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել

ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարռնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։

Ծառուկյանը պնդում է, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա, և հայտնում է, որ իրավաբանական թիմերն աշխատում են բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ։

Միաժամանակ ԲՀԿ առաջնորդը տեղեկացնում է, որ սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և հետագա քայլերի մշակման նպատակով։

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Սրանք այն տեղամասերն են, որտեղ զինվորականների քվեարկությունը հունիսի 7-ի համապետական ընտրության օրը շարունակվել էր երեկոյան ժամը ութից հետո: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձել էր որոշմանը՝ նշելով, որ չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե:

12 Հունիս, 2026 12:44
Վեր