Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը Zarkerak - Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
Zarkerak Zarkerak - Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում են՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։ 

«Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային ո՛րևէ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ ո՛րևէ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։

Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման։

Ուստի «Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք անհապաղ հերքել ստահոդ լուրերը, ձեռնպահ մնալ զրպարտանքի և չստուգված տեղեկությունների տարածումից՝ առաջնորդվելով մասնագիտական էթիկայի և տեղեկատվության հավաստիության սկզբունքներով»,- ասվում է հաղորդագրությունում։

12 Հունիս, 2026 11:13
Վեր