Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին Zarkerak - Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին
Zarkerak Zarkerak - Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուզում եմ շնորհավորել ՀՀ ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար: ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց ՀՀ-ին: Այդ մասին ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է: Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ՝ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, և, իհարկե, սա է լինելու քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք՝ առանց հետաձգումների և շատ վճռական ու հատուկ քայլերով:

Ուզում եմ նաև շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ արձանագրած արդյունքի և հաղթանակի առիթով, «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի Կառավարություն: Առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա:

 

08 Հունիս, 2026 10:20
Վեր