Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է Zarkerak - Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է

Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 18-ին Վեդի քաղաքի 26-ամյա բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնակարանում չորս անգամ օդ է կրակել իրեն պատկանող Ekol Ledy մոդելի լուսաձայնային ատրճանակից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա, մեկնել են դեպքի վայր, պարզել հանգամանքները, իսկ 26-ամյա երիտասարդը հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

 

Այս միջադեպը, սակայն, որոշ լրատվամիջոցներում ներկայացվել է մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ ստեղծելով տեղի ունեցածի իրական բնույթին չհամապատասխանող տպավորություն։ Կոչ ենք անում զերծ մնալ դեպքերի արհեստական ուռճացումից՝ հանրությանը ներկայացնելով ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն:

26 Հուլիս, 2026 18:54
Վեր