Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը Zarkerak - Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
Zarkerak Zarkerak - Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը

Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը՝ Listeria monocytogenes ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

 

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

12 Հունիս, 2026 14:49
Վեր