Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության բարձրացրած հերթական հիստերիային՝ կապված զինվորների քվեարկության հետ:
Չախոյանի խոսքով՝ սկզբում «Ուժեղ Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն հիստերիա են բարձրացրել, թե ժամը 20:00-ից հետո ապօրինաբար քվեարկել են նշված տեղամասերում, իսկ հիմա, երբ չեղյալ են հայտարարվել տվյալ ընտրական տեղամասերի արդյունքները, կրկին հիստերիա են բարձրացնում, թե իրենց ձայները գողացել են:
«Զինվորների քվեարկությանը դե՞մ եք, թե՞ կողմ, թե՞ դաշնակ վիճակներ են՝ դեմ ըլլալով կողմ եք»,- հավելել է Չախոյանը:


